Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կա հուզող երգ ու արդեն չհուզող. չհուզողները չեմ երգելու»

«Կա հուզող երգ ու արդեն չհուզող. չհուզողները չեմ երգելու»
29.11.2012 | 17:00

Այսօր ժամը 20:00-ին InRock Music Club-ում տեղի կունենա ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (երկրորդ կիթառ` Գագիկ Շիբոյան) մենահամերգը:

Վախթանգ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնչելու են «Ժամանակին», «Գիշեր է, գիշեր», «Կար ու չկար», «Երևի մի օր», «Աշունը եկավ», «Փոքրիկ երազ», «Как странно в мире этом жить», «Я на сцене» երգերը: «Նշվածները նախատեսված երգերի ընդամենը մի մասն են, գուցե տրամադրությունս այդ ընթացքում փոխվի, կտեսնենք»,- ասաց նա:
Կլինի նաև երգի պրեմիերա:
«Վերջին երգը, որ գրել եմ, «Երևի մի օրն» է,- ասաց Վախթանգ Հարությունյանը, ընդգծելով, որ իր համար նոր ու հին չկա, կա հուզող երգ ու արդեն չհուզող:- «Չհուզողները չեմ երգելու»:
Ձեր որ երգերը կամ երգն է, որ շատ են սիրում հեղինակային երգի սիրահարները` հարցրի։ «Ես տեղյակ չեմ, մասսայականություն վայելող երգ չունեմ, և դա շատ լավ է»:
«Մեզ մոտ երբևէ կլինի՞ հեղինակային երգի բում»` հետաքրքրվեցի: «Չի եղել ու չի լինի, դա մի տեսակ է, որ մասսայականություն չի կարող ունենալ, միշտ կլինեն մարդիկ, որոնց համար այս ամենը կլինի կարևոր, ու տասն անգամ ավելի կլինեն նրանք, որոնց համար մենք չկանք կամ տխուր երգեր երգողներ ենք»,- ասաց Վախթանգ Հարությունյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ